healthinfo.ua-ն ներկայացնում է հատուկ համալիր աչքերի համար, որ ավելի լավ կառույգացնի, քան սուրճը:
Նրանք, ովքեր ակնոց կամ լինզաներ են կրում, պետք է համալիրը կատարեն դրանք հանելուց հետո:
1. Կատարվում է նստած: 3-5 վայրկյան ամուր կկոցել աչքերը, հետո բացել 3-5 վայրկյանով: Կրկնել 6-8 անգամ:
Վարժությունն ամրացնում է կոպերի մկանները, նպաստում արյան շրջանառության լավացմանը և աչքերի մկանների թուլացմանը, վերականգնում է նյարդային համակարգի տոնուսը:
2. Կատարվում է նստած: 1-2 րոպե արագ թարթել:
Վարժությունը նպաստում է աչքի արյան շրջանառության լավացմանը, ակտիվացնում նյարդային համակարգը:
3. Կատարվում է կանգնած: 2-3 վայրկյան նայել ուղիղ ձեր դիմաց՝ հեռու: Մատը դնել աչքից 25-30 սմ հեռու: Հայացքը ուղղել մատի ծայրին և նայել դրան 3-5 վայրկյան: Կրկնել 10-12 անգամ:
Վարժությունը թուլացնում է աչքերի հոգնածությունը, լավացնում է տեսողական աշխատանքը մոտ տարածությունից, կայունացնում և հավասարակշռում է նյարդային համակարգը:
4. Կատարվում է նստած: Փակել կոպերը: Մատի շրջանաձև շարժումներով 1 րոպե փափուկ մերսել կոպերը:
Վարժությունը թուլացնում է մկանները և լավացնում արյան շրջանառությունը, տոնուս է հաղորդում նյարդային համակարգին:
5. Կատարվում է նստած: Երկու ձեռքերի 3 մատներով թեթև սեղմել վերին կոպերը: Մատները կոպերի վրայից հանել 1-2 վայրկյան անց: Կրկնել 3-4 անգամ:
Վարժությունը լավացնում է ներակնային հեղուկի շրջանառությունը, նպաստում է տախիկարդիայի դեպքում սրտխփոցի հաճախության նվազմանը: